Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկիր չի վերադարձել 32 դիվանագետ13 օգոստոսի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե զինված հեղաշրջման փորձից հետո արտերկրից Թուրքիա հետ կանչված 208 դիվանագետից 32-ը չեն վերադարձել և թաքնվում են թուրքական իշխանություններից:Մևլութ Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան հասնելու է նրանց արտահանձմանը: Ներկայումս փախուստի մեջ են նաև 162 թուրք զինծառայող, այդ թվում՝ ռազմական կցորդներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերում, նաև պետական կատավարման այլ կառույցներում ինտենսիվ զտումներ են իրականցվում, դրանց շրջանակներում մոտ 18 հազար քաղաքացի ձերբակալվել կամ կալանավորվել է, տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |