Սեւծովյան տարածաշրջանի ենթակառուցվածքները միավորման կարիք ունեն, այլ ոչ թե մեկուսացման

PanARMENIAN.Net - «Սեւծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) սկզբնավորվեց համագործակցության, ինտեգրման ու օժանդակության համար կոնկրետ հնարավորություններ ընձեռելու համար, բոլորին հնարավորություն տալու օգուտ քաղել ներուժի անսահման շրջանից»,- ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտությունը, որ պարզ էր 15 տարի առաջ, ավելի սրությամբ է զգացվում միայն այսօր, հատկապես երբ քննարկում ենք ԵՄ-ի հետ ՍԾՏՀ-ի հարաբերությունները խորացնելու հարցը: «Բոլոր ենթակառուցվածքները` տրանսպորտային, էներգետիկ, բանկային եւ կրթական, միավորման կարիք ունեն եւ ոչ թե բաժանման եւ մեկուսացման»,- ընդգծել է Օսկանյանը:



Հանդիպման արդյունքում ընդունվեց Բելգրադյան հռչակագիրը եւ ստորագրվեց Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման փոխըմբռնման հուշագիրը: Հանդիպումից հետո նախարար Օսկանյանը մասնակցեց հուշագրի ընդունմանը նվիրված Քարավան 2007 ավտոարշավի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---