Կաթոլիկ միաբանները Հալեպում 3 ամառային ճամբար են բացել երեխաների համար16 օգոստոսի 2016 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հարավային շրջաններում կաթոլիկ միաբանները 3 ամառային ճամբար են բացել երեխաների և դեռահասների համար, որտեղ ընդգրկված է զինված հակամարտությունից տուժած ավելի քան 700 երեխա: Հալեպում սալեսիան միաբանության թեմի քահանա Պիեռ Ջաբլոյանը հայտնել է, որ ամառային ճամբարները բացվել են հուլիսի ավարտին Կրակովում տեղի ունեցած երիտասարդության համաշխարհային օրերից հետո: Հալեպից կամավորների ներկայացուցիչը վկայությամբ էր հանդես եկել Կրակովում և կարճ ընդունելության արժանացել Հռոմի պապի մոտ: «Երբ Ռանդը խոսում էր Պապի հետ, մենք զգում էինք, որ մեր ձայնը հասանելի է աշխարհին»,-ասել է քահանան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուսանկար էր մակագրել Հալեպի երեխաների համար, ինչը մեծ անակնկալ էր մեզ համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը: Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: Ընթերցեք նաև. Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |