Թուրքիայում դանակահարել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաների

PanARMENIAN.Net - Թուրքական Մալաթիա քաղաքում սպանվել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը, քահանաներին անհամար դանակի հարվածներ են հասցվել: Զոհերին անճանաչելիության աստիճանի են հասցրել եւ ամորձատել են: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ հիմնական կասկածյալներին` 17-ից 20 տարեկան երիտասարդների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---