2016-ի հուլիսը պատմության մեջ ամենաշոգն էր

2016-ի հուլիսը պատմության մեջ ամենաշոգն էր

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսնամբողջ աշխարհի մասշտաբով դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգն է ճանաչվել: ՆԱՍԱ-ի կլիմայի մասնագետները նշում են, որ հուլիսին ռեկորդային շոգ է գրանցվել ոչ միայն 2015-ի ռեկորդի համեմատ, այլ շարունակվել է 10 ամենաշոգ ամիսների շարքը:

ՆԱՍԱ-ի փորձագետները նշում են, որ հուլիսի ջերմաստիճանը Ցելսիուսի 1,3 աստիճանով ավելի է եղել մինչինդուստրիալ դարաշրջանի միջին ցուցանիշներից: Այդ աճի մոտ 0,2 աստիճանը կապված է Էլ Նինյոյի էֆեկտի հետ, մյուս 1,1 աստիճանը` գլբոալ ջերմացաման, որը մարդու գործոնի հետևանք է:

Ըստ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության, որը այլ համակարգով է հաշվարկում գլոբալ ջերմաստիճանը, արդեն անցել է 14 ռեկորդային շոգ ամիս: Հուլիսի տվյալները դեռ չեն հրապարակվել:

Գիտնականներին մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին ռեկորդը կապված չէ Էլ Նինյոյի էֆեկտի հետ, որը տաքացնում է Խաղաղ օվկիանոսի ջրերը:

Բացի այդ, մասնագետները մտավախություն ունեն, որ հանրությունը կսկսի անտեսել ռեկորդները, քանի որ դրանք արդեն ամեն ամիս են գրանցվում: «Ամենասարսափելին այն է, որ մենք մի դարաշրջան ենք մուտք գործում, երբ տարօրինակ կլինի, եթե յուրաքանչյուր նոր ամիսն ու տարին ամենաշոգը չլինեն դիտարկումների պատմության մեջ»,-ասել է Քրիս Ֆիլդը Սթենֆորդից, հայտնում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

2015-ին Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական բյուրոն զգուշացրել էր, որ հաջորդ 2 տարին ամենաշոգը կլինի Երկիր մոլորակի պատմության մեջ:

Հայաստանում ևս հուլիսին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից` հուլիսի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նորմայից բարձր էր ընդամենը 0,3-0,5 աստիճանով, իսկ մինչև ամսվա վերջ` 1–2 աստիճանով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---