Հայաստանի 4-րդ մեդալն Օլիմպիադայում. Գոռ Մինասյանը` փոխչեմպիոն![]() 17 օգոստոսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ռիոյի 2016թ-ի Օլիմպիական խաղերում Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացրին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Գոռը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, հայտնում է Tert.am-ը: Նույն օրը ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |