Թուրքիայում 38.000 կալանավոր կազատվի բանտերից

Թուրքիայում 38.000 կալանավոր կազատվի բանտերից

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները որոշել են բանտերից 38.000 կալանավորի ազատ արձակել: Այդ մասին Twitter-ի իր էջում է գրել երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նա նշել է, որ այդ միջոցը տարածվում է մինչև 2016-ի հուլիսի 1-ը հանցագործություններ կատարած անձանց վրա: Ինչպես գրում է Daily Sabah-ը, պայմանական կազատվեն այն կալանավորները, որոնք լավ վարք են դրսևորել և ում մինչև ժամկետի ավարտը մոտ 2 տարի է մնացել:

Որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք դատապարտվել են միտումնավոր սպանություն կատարելու, թմրանյութեր արտադրելու և վաճառելու, պետության դեմ հանցագործությունների, տնային բռնության և սեռական բնույթի հանցագործությունների համար:

Associated Press-ը ենթադրում է, որ կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ հրամանը նպատակ ունի տեղ ազատելու բանտերում պետական հեղաշրջման գործով մեղադրյալների համար: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիայի իրավապահ մարմինները ավելի քան 35.000 մարդ են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի գործով: Ավելի քան 17.700 մարդու մեղադրանք է ներկայացվել: Եվս 11.500 մարդ ազատ է արձակվել:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---