Լավրով. ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ բանաձևը խախտելու կասկածների համար առիթ չի տվել17 օգոստոսի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Առիթ չկա կասկածելու, որ Ռուսաստանը խախտել է Իրանում օդանավակայանի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը, Մոսկվան Թեհրանին մարտական ինքնաթիռներ չի տրամադրում: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Թիվ 2231 բանաձևը խախտելու մեջ Ռուսաստանին կասկածելու ոչ մի առիթ չկա»,-ասել է ռուս նախարարը: «Մեր դեպքում Իրանին մարտական ինքնաթիռներ չեն առաքվել, չեն վաճառվել և չեն տրամադրվել: Այդ մարտական ինքնաթիռներն Իրանի համաձայնությամբ օգտագործվում են ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում` Սիրիայի ղեկավարության խնդրանքով»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոներն ասել էր, որ ՌԴ գործողություններն` Իրանի Համադան օդանավակայանը մարտական թռիչքների համար օգտագործելու ուղղությամբ, կարող են խախտել ՄԱԿ ԱԽ 2015թ. թիվ 2231 բանաձևը: Օգոստոսի 16-ին ՌԴ ՕՏՈւ հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում հակակառավարական ուժերին` թռիչքներ կատարելով Իրանի Համադան օդանավակայանից: Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի փոխանցել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |