Սանկտ Պետերբուրգում հատուկ գործողության արդյունքում 3 գրոհային է ձերբակալվել![]() 17 օգոստոսի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի բազմահարկերից մեկում ուժայինները հյուսիսկովկասյան ավազակախմբերի ենթադրյալ մասնակիցների են ձերբակալել` 3 անձի, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրավապահ մարմինների վրա հղումով: Ըստ զրուցակցի, բնակարանում թաքնվում էին «դաշնային հետախուզման մեջ գտնվող անձինք, որոնք մեղադրվում են Հյուսիսային Կովկասում ապօրինի զինյալ կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ»: Ավելի վաղ ականատեսները սոցցանցերում հայտնել էին, որ առավոտյան Լենինի պողոտայում հատուկջոկատայիններ են հայտնվել` զրահաբաճկոններով և սաղավարտներով: Մոտ 12:00-ին տանը 2 պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ ուժայիններն առնվազն 3 գրոհային են ձերբակալել: Շենքը դեռևս շրջափակված է, դեռ լսվում են կրակոցների և հարվածների ձայներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |