Թուրքիայի նախագահ կարող է կին դառնալ

PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր թեկնածությունը չի առաջադրի: Այդ ենթադրությունները հիմնված են այն բանի վրա, որ Արդարություն եւ Զարգացում կուսակցության ղեկավարության վերջին նիստի մասնակիցների խնդրանքին վարչապետը պատասխանել է, որ կուսակցությունը հանդես կգա մի որոշմամբ, որը բոլորին կզարմացնի: Թուրքական մամուլում տարբեր վարկածներ են առաջ քաշվում այդ թեկնածուի անձի վերաբերյալ, հաճախ հնչում է կանանց եւ ընտանիքի հարցերով պետական նախարար տիկին Նեմեթ Չուբուկչուի անունը: Նրա շանսերը մեծացնող գործոնների շարքում է նրա հայացքը ժամանակից թուրք կնոջ եւ նրա խնդիրների, ինչպես նաեւ պետության աշխարհիկ համակարգի նկատմամբ: Նեմեթ Չուբուկչուն մասնագիտությամբ իրավաբան է, ծնվել է 1965 թվականին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---