Ռումինիայի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման լուրը18 օգոստոսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հաղորդագրություններն ամերիկյան միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա տեղափոխելու մասին: Ավելի վաղ Բրյուսելում լույս տեսնող EurActiv թերթը սեփական աղբյուրի վրա հղումներով հայտնել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայում տեղակայված միջուկային զենքը տեղափոխել Ռումինիա` վերջին շրջանում Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ըստ աղբյուրներից մեկի, երկու երկրների հարաբերություններն այնքան են վատթարացել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային սպառազինության պահպանման հարցում: «Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այդ լուրերը»,-ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ` ի պատասխան հարցման երկրում ԱՄՆ զենքի տեղակայման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեկուն հայտարարել էր, որ երկրի տարածքը չպետք է միջուկային արսենակի տեղակայման վայր դառնա` մեկնաբանելով ԱՄՆ միջուկային օբյեկտների հնարավոր տեղակայումը երկրում: Ըստ Stimson Center վերլուծական կենտրոնի, սառը պատերազմի տարիներից ի վեր Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում կա ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի մոտ 50 միավոր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Ըստ Չավուշօղլուի, ավիաբազայի զինծառայողները մասնակցել են ապստամբությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կվերսկսի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թռիչքները հեղաշրջման վերջնական ձախողումից հետո: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |