8-ամյա ընդմիջումից հետո Metallica-ն նոր ալբոմ կթողարկի

8-ամյա ընդմիջումից հետո Metallica-ն նոր ալբոմ կթողարկի

PanARMENIAN.Net - Ամերիկյան Metallica խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին: Խմբի պաշտոնական կայքում ասվում է, որ ալբոմը վաճառքում կլինի նոյեմբերի 18-ից: Hardwired... To Self-Destruct ալբոմն առաջինը կլինի 8-ամյա ընդմիջումից հետո:

«Մենք գիտենք, որ դա շատ ժամանակ զբաղեցրեց, սակայն, այժմ կարող ենք հպարտորեն ձեզ ներկայացնել Metallica-ի երկար սպասված ալբոմը»,-ասվում է խմբի պաշտոնական կայքում:

Metallica-ն նաև ներկայացրել է Hardwired երգի տեսահոլովակը:

Ալբոմը կթողարկվի 2 խտասկավառակով, հնչողության ընդհանուր տևողությունը մոտ 80 րոպե է: Hardwired... To Self-Destruct-ը կթողարկվի վինիլով, CD, այն նաև հնարավոր կլինի ներբեռնել հավելվածների միջոցով: Բացի այդ, Metallica-ի երկրպագուներն առանձին ձայնասկավառակ կթողարկեն լավագույն ռիֆերով, որոնք նոր ալբոմի հիմքում են, հայտնում է «Դոժդը»:

Metallica-ն հիմնվել է 1981-ին և համարվում է թրեշ-մեթալ ոճի առանցքային խմբերից մեկը: Խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 100 մլն տպաքանակով ամբողջ աշխարհում: Վերջին «Death Magnetic»-ը 2008-ին կրկնակի անգամ պլատինե է ճանաչվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---