Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով վարչապետի աշխատակազմի 18 անդամ է ձերբակալվել![]() 20 օգոստոսի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանի որոշմամբ հեղաշրջման փորձի գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է երկրի վարչապետի աշխատակազմի 18 անդամ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչ են համարում իսլամական քարոզիչ Ֆեթուալլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո վարչապետի աշխատակազմի ավելի քան 250 աշխատակից է ազատավել պաշտոններից: Հուլիսի լույս 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական առճակատումը ծավալվեց Անկարայում և Ստամբուլում: Զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ապստամբությունը ձախողվեց: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրել են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Ինքը Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հայտարարել, որ մեղսակից չէ դրան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |