ԵԽՆԿ-ի ղեկավարի հայտարարությունը ԼՂՀ-ում ընտրությունների վերաբերյալ ցույց է տալիս ղարաբաղյան հակամարտության էության թույլ իմացությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությունը հերթական անգամ ցուցադրում է ղարաբաղյան հակամարտության էության թույլ իմացությունը եվրոպացի պաշտոնյաների, նույնիսկ այդ կարգի պաշտոնյաների կողմից: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: «Այդ բացթողումը տարբեր եվրոպական կառույցների ներկայացուցիչներ փորձում են ծածկել շաբլոն պատասխաններով, ինչն էլ տեղի ունեցավ Սան Մարինոյի արտգործնախարար Ֆիորենցո Ստոլֆիի դեպքում: Սակայն վերջերս միջազգային կառույցներում արմատացած նման շաբլոն մոտեցումը ղարաբաղյան խնդրին ընդհանուր առմամբ եւ քաղաքացիական հասարակության կառուցմանը ԼՂՀ-ում մասնավորապես, ապաարդյունավետ են եւ վտանգավոր: Հարմարվողականությունը ադրբեջնական կողմի քմահաճույքներին, որը գնալով հաճախակի է դառնում եվրոպացի պաշտոնյաների մոտ, կարող է ընկալվել նաեւ որպես ԼՂ-ն անցյալ վերադարձնելու փորձ: Այս առիթով ցանկանում են հիշեցնել Ֆ.Ստոլֆիին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու իրավունքից զրկելու ցանկացած փորձ դատապարտված է տապալման»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:



Գ.Պետրոսյանը նշել է նաեւ, որ ժողովրդավարության պայմաններում ընտրություններն ժողովրդի, որպես իշխանության աղբյուրի, կամքի արտահայտման առանցքային ինստիտուտն են, եւ ամռանը կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությունները բացառություն չեն դառնա: «Այդ ընտրությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա եւ չեն կանխորոշում Լեռնայաին Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ դրանց հիմնական ֆունկցիան իշխանության ձեւավորումն է ժողովրդավարական մեխանիզմների ճանապարհով: Իսկ ԼՂՀ կարգավիճակը որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեում միջազգային իրավունքի եւ այն պահին գործող ազգային օրենսդրության նորմերի համաձայն: Հարկ է նշել նաեւ, որ մենք բազմիցս ենք հրավիրել տարբեր եվրոպական կառույցների ներկայացուցիչների այցելել ԼՂ եւ ծանոթանալ իրավիճակին տեղում, ինչը հնարավոր կդարձնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների շրջանում արմատացած կարծրատիպերի եւ կլիշեների հաղթահարումը»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---