Ստամբուլում փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն. 5 անձ ձերբակալվել է22 օգոստոսի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն: Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ: Ցույցի ընթացքում ձերբակալվել է 12 հոգի, որոնցից 7-ն ավելի ուշ ազատ են արձակվել, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։ Ձերբակալվածներից Ումիթ Քայան իր ցուցմունքում այսպես է բացատրել իրավիճակը. «Մեր ընկերները համացանցի միջոցով տեղեկություն են ստացել, որ Իսրայելը հարձակողական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: Լուրն առած մի շարք մտահոգ քաղաքացիներ շտապեցին դեպի հյուպատոսարան` բողոքի իրենց ձայնը բարձրացնելու նպատակով: Ոստիկանները մեզ հայտնեցին, որ ներկա պահին ցանկացած տեսակի ցույց երկրի տարածքում արգելված է`3 ամսով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Սակայն մեր ընկերները որոշեցին շարունակել բողոքի ակցիան, մեզ ձերբակալեցին և բերեցին Լևենթի ոստիկանական բաժանմունք»։ Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |