Սերժ Թանկյանը երգ է գրել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար![]() 24 օգոստոսի 2016 - 13:33 AMT PanARMENIAN.Net - System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ և երագահան Սերժ Թանկյանը հայտարարել է, որ ավարտել է աշխատանքը Հայոց ցեղասպանութան մասին «Խոստում» ֆիլմի համար երգի վրա: «Շատ երջանիկ եմ, որ ավարտեցի այս հիանալի երգը, որի վրա Authentic Light Orchestra-ից իմ ընկերների հետ աշխատել եմ «Խոստում» ֆիլմի համար»,-գրել է Թանկյանն իր Ինսթագրամում: Ֆիլմի նկարահանման աշխատանքները ֆինանսավորում են 2015-ի հունիսին մահացած ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով: Այն պատմում է սիրային եռանկյունու մասին` իրադարձությունները տեղի են ունենում Ցեղասպանության տարիներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականի դեկտեմբերին: Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: Դերասանների թվում են Քրիսթիան Բեյլն, Օսկար Այզեքը, Ջեյմս Քրոմվելն ու Ժան Ռենոն: Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Ընթերցեք նաև. Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |