Ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել է 35%-ով![]() 24 օգոստոսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կազմակերպված հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը Թուրքիայում 2016-ին նվազել է 35%-ով 2015-ի առաջին 7 ամիսների ցուցանիշների համեմատ: Բացի այդ, 15 %-ով նվազել է զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա Գերմանիայից: 8,2 %-ով նվազել է կազմակերպված զբոսաշրջիկների հոսքը Բուլղարիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից` 6,8 %-ով, Նիդերլանդներից` 2,5 %-ով: Բացի այդ, Անթալիայում կտրուկ նվազել է նաև ինքնուրույն ժամանող զբոսաշրջիկների քանակը: Ըստ փորձագետների, հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքն այդ հանգստավայրում նվազել է 48 %-ով` 2015-ի նույն շրջանի համեմատ: Մասնագետները կարծում են նաև, որ օգոստոսին Անթալիա կայցելի 710.00 հանգստացող: 2015-ի նույն ամսում այդ հանգստավայրում հանգստացել է 1,3 մլն մարդ: 2015-ի 8 ամսում Անթալիայում է հանգստացել 7,4 մլն մարդ: Իսկ 2016-ին այդ նույն ցուցանիշը կկազմի մոտ 3,9 մլն, կարծում են Turizmdatabank-ի վերլուծաբանները, հայտնում է Lenta.ru-ն: Հուլիսի վերջում ՌԴ զբոսաշրջիկների ասոցիացիան հայտնեց Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների քանակի 8-անգամյա անկման մասին: 2015-ի 1,5 մլն ռուս հանգստացողի դիմաց 2016-ի նույն ժամանակահատվածում հանգստացողների քանակը նվազել է մինչև 184.000: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |