Կառավարությունը կաջակցի մթերող ձեռնարկություններին, որպեսզի առավելագույն քանակով խաղող մթերվի25 օգոստոսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է խաղողի մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ: Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Քննարկվել են նաև տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Նախագծով առաջարկվում է հիմնել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը մեծապես նպաստող, ոլորտների շահերը արտացոլող, ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեցող առանձին կառույց, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |