Թուրքական ևս 10 տանկ հատել է Սիրիայի սահմանը25 օգոստոսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին առնվազն ևս 10 թուրքական տանկ հատել է սահմանը և մտել Սիրիայի տարածք: Տանկերը կմիանան Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահանը» ռազմական գործողությանը, որն ուղղված է «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի կամավորական ջոկատների մարտիկների դեմ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Ջերաբլուսում թուրքական ԶՈւ կողմից սկսված գործողություններից հետո քրդական YPG-ն (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) առաջին անգամ տարածել է պաշտոնական հայտարարություն: YPG-ի խոսնակ Ռեդուր Խելիլը հայտարարել է, որ Թուրքիայի պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չէ, այլ՝ քրդերի: Օգոստոսի 24-ին Թուրքիայի օդուժն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ ցամաքային ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում: Գործողությունը համաձայնեցված չէ Դամասկոսի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |