Թուրքիան ամերիկյան թերթերի միջոցով կոչ է արել Հայաստանին «միասին լույս սփռել» 1915 թվականի իրադարձությունների վրա»24 ապրիլի 2007 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում դեսպանատան միջոցով Թուրքիան ԱՄՆ 5 առաջատար թերթերի հայտարարություն է ուղարկել` կոչ անելով Հայաստանին «միասին լույս սփռել 1915 թվականի իրադարձությունների վրա»: Հայտարարություններն ուղարկվել են New York Times, Washington Times, Los Angeles Times, Politico եւ Roll Call, որոնք մեծ ազդեցություն ունեն Վաշինգթոնի քաղաքական շրջաններում:Հայաստանին նաեւ կոչ են անում համաձայնվել Թուրքիայի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել` երրորդ կողմի մասնակցությամբ 1915 թվականի իրադարձությունների հետազոտության համար: Հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր արխիվները պետք է բացվեն եւ ըստ հնարավորության օգտագործվեն տվյալ հանձնախմբի անդամների կողմից: Հայտարարության տեքստում մեջբերումներ կան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի խոսքերից: Նրանցից յուրաքանչյուրը կոչ է անում Թուրքիային եւ Հայաստանին միասին աշխատել հարցերի պարզաբանման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |