ԶԼՄ-ներ. ԵՄ-ն էլեկտրոնային գրանցման նոր կանոններ կսահմանի միության տարածք ժամանողների համար![]() 26 օգոստոսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն էլեկտրոնային գրանցման նոր կանոններ է պատրաստում երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք իրավունք ունեն մուտք գործել Եվրամիության տարածք առանց մուտիք վիզայի, հայտնում է Korrespondent.net-ը: Եվրահանձնաժողովն առաջարկություններ է պատրաստում, որոնք նախաձեռնել են Ֆրանսիան ու Գերմանիան` ստեղծելու համար «Ճամփորդությունների գրանցման եվրոպական էլեկտրոնային համակարգ`European ESTA: Այն նմանակում է ԱՄՆ նույնատիպ համակարգը, որով օտարերկրացի քաղաքացիներից պահանջվում է առցանց միջոցով նախապես իրազեկել ուղևորության մասին, եթե չի պահանջվում մուտքի արտոնագիր, ինչպես նաև 14 եվրո վճարել երկիր մուտք գործելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կներկայացնեն այդ նախաձեռնությունն անդամ երկրների իրենց պաշտոնակիցներին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում, իսկ Եվրահանձնաժողովը համապատասխան օրենսդրական առաջարկները կներկայացնի նոյեմբերին: ԵՄ տարածք մուտք գործելու կարգի կատարելագործումը պայմանավորված է ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտությամբ: Ուկրաինան, օրինակ, արդեն առաջին տարին չէ, որ սպասում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |