Ահաբեկչություն Իրաքում. Առնվազն 15 զոհ կա

Ահաբեկչություն Իրաքում. Առնվազն 15 զոհ կա

PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters գործակալությունը` տեղական ոստիկանության տվյալների վրա հղումով: Այլ տվյալների համաձայն, զոհվել է 18 մարդ:

Վիրավորների քանակը դեռ չի հստակեցվել, սակայն, հայտնի է, որ խոսքը տասնյակ մարդկանց մասին է, գրում է «Վեդոմոստին»: Հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը:

Քերբելան Սիրիայի հետ սահմանին է, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորության վրա:

Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---