ԻՊ-ն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը Եմենում. 65 մարդ է զոհվել29 օգոստոսի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Եմենի հարավում` Ադեն քաղաքում: Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է երկրի իշխանությունների հանդեպ լոյալ կամավորականների ճամբարի մոտ: Զոհերի թիվը հասնում է 65-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր 45 զոհի և 60 վիրավորի մասին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Ադենում կազմակերպած ահաբեկչության համար: Հունիսին Եմենի հարավում գտնվող Էլ Մուկալլա քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի շարք պայթյուններ իրականացրեցին, որոնց հետևանքով 42 մարդ զոհվեց: 2014-ից ի վեր Եմենում չի մարում զինված հակամարտությունը: Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները իշխանությունը զավթած «Անսար Ալլահ» շարժման ապստամբների (հուսիտների) և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև մի կողմից, և բանակի մի մասի հետ, որը նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից է և որին սատարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, մյուս կողմից: Photo: AP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |