Սպառողների միության նախագահ. Զովացուցիչներից շատերը չեն համապատասխանում նորմերին30 օգոստոսի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Սպառողների միություն» ՀԿ-ն երբեմն բողոքներ է ստանում արագ սննդի օբյեկտների հակասանիտարական վիճակի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, հայտնում է Tert.am-ը: «Մարդը, եթե սնունդ է վաճառում, պետք է առաջին պայմանը հոսող ջուր ունենա: Եթե չկա ջուր, ապա այդ պայմաններում սնունդ վաճառելը հանցագործություն է»,- նշել է Արմեն Պողոսյանը: «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահի փոխանցմամբ, օրինակ, ձեթով պատրաստված սնունդը չի կարելի արևի տակ պահել, իսկ ընդհանուր առմամբ, փողոցային առևտուրը պետք է վերացնել: Ասուլիսի ժամանակ Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ «Սպառողների միություն» ՀԿ-ն դեռևս 2 ամիս առաջ 15 տարբեր արտադրողների կողմից արտադրվող զովացուցիչ ըմպելիքներ է հանձնել փորձաքննության և պարզվել է, որ 11-ը չի համապատասխանում զովացուցիչ ըմպելիք պատրաստելու նորմերին: Այդ փոքր ընկերություններին, որոնք գործում են Երևան քաղաքում և մայրաքաղաքի մերձակայքում, իրավասու մարմնի կողմից հանձնարարություն էր տրվել կարճ ժամանակում վերացնել խնդիրը, սակայն ՀԿ-ն՝ որպես նախաձեռնող կողմ, պատասխան չի ստացել թերացումները վերացնելու հետ կապված: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |