Ռուսաստանում կայացավ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրաժեշտ տվեց երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին: Քրիստոս Ամենափրկչի տաճարում հոգեհանգստի արարողությունից հետո սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Նովոդեվիչյե գերեզմանատուն: Ելցինի դիով դագաղը Տաճարից գերեզմանատուն ուղվեց Cadillac դիակառքով: Սակայն արդեն Նովոդեվիչյե գերեզմանոցի մոտ դագաղը դրվեց ծաղիկներով եւ ՌԴ պետական դրոշով զարդարված հրետասայլի վրա: Հրետասայլը տանում էր զրահատրասպորտյորը, որի ետեւից քայլում էին հոգեւորականներ, առաջին նախագահի ընտաինքը, հարազատները, ընկերները: Գերեզմանոցում հնչեց եռակի հրացանային համազարկ:



Գերեզմանոցի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել տան Բորիս Ելցինին հրաժեշտ տալու համար: Մարդկանց շարքը մոտ կես կիլոմետր էր ձգվում: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին ժամանել: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը հանկարծակի մահացել է երկուշաբթի 76 տարեկան հասակում: Ապրիլի 25-ը հայտարարվել է Համազգային սգո օր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---