Շտայնմայերը կողմ է, որ Ռուսաստանը վերադառնա G831 օգոստոսի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կողմ է, որ Ռուսաստանը վերադառնա G8, սակայն, համարում է, որ դա հնարավոր է միայն Դոնբասում և Սիրիայում իրավիճակների զգալի բարելավումից հետո: «G8 ձևաչափի վերականգնման բանալին Մոսկվայում է»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ նրա, հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում վկայում են, որ Ռուսաստանին չի կարելի հեռացնել «աշխարհի խոշորագույն տնտեսությունների սերտ համագործակցությունից»: «Երբ ի վերջո առաջընթաց կգրանցվի Ուկրաինայի արևելյան մասում և Սիրիայում հրադադարի շուրջ բանակցություններում, G7-ի մեր գործընկերներն, անշուշտ, պատրաստ կլինեն խոսել Մոսկվայի հետ»,-ասել է Շտայնմայերը: Նա նշել է, որ ՌԴ հետ բանակցությունները ծանր են ընթանում, այն փաստը, որ Ղրիմում և Ուկրաինայում ՌԴ-ն խախտել է հիմնական եվրոպական սկզբունքները, ոչ ոք չի ժխտում: «Սակայն, հենց այս իրավիճակից է բխում, որ մենք պետք է շահագրգռված լինենք խուսափելու հետագա սրացումից և թափանցիկություն ապահովենք այնտեղ, որտեղ խախտված է վստահությունը: Սպառազինությունների վերահսկման ոլորտում վերագործարկումը ոչ թե զիջում է Ռուսաստանին, այլ բխում է Եվրոպայի շահերից»,-ասել է Շտայնմայերը: ԳԴՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հնչել է ԵԱՀԿ կոնֆերանսի նախօրեին, որին մասնակցելու է 57 երկիր, այդ թվում ՌԴ-ն: 2014-ին ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը դադարեց մասնակցել «մեծ ութնյակի» հանդիպումներին: Այն ժամանակ գագաթնաժողովը պետք է Սոչիում կայանար, սակայն, արդյունքում «յոթնյակի» հանդիպումն անցավ Բրյուսելում: 2016-ի ապրիլին ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Մոսկվայի համար G8-ն անցյալում է` նշելով, որ այդ հարցը չկա օրակարգում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |