ՍԱՊԾ. Ավելի քան 1 տարի է՝ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում 1 սեպտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: Այս մասին տեղեկացնում էՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: ՍԱՊԾ-ն սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, 2016-ին (օգոստոսի 30-ի դրությամբ) ներմուծված թռչնամսի 662 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկել 572-ը՝ 87 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Փորձաքննություններ չեն իրականացվել միայն այն դեպքերում, երբ, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, միևնույն ներմուծողի բեռը սահմանային վերահսկողության շրջանակնում բազմակի անգամ ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, խախտումներ չի հայտնաբերվել, ունեցել է ցածր ռիսկայնություն. սահմանային վերահսկողության իրականացնելիս Ծառայությունն առաջնորդվում է ներմուծման ռիսկերի մեթոդաբանությամբ: Ընդգծվում է, որ ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015-ի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը, և առ այսօր Թուրքիայից ներմուծան որևէ դեպք չի եղել: Մինչ այդ եղել են թուրքական ծագման թռչնամիսը հետ վերադարձնելու դեպքեր՝ պայմանավորված Ծառայության հայտնաբերած խախտումներով: «Քանի որ ներմուծվող խմբաքանակների սահմանային զննման ժամանակ զգայորոշման փոփոխություններ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, խմբաքանակներից վերցված նմուշները ենթարկվել են փորձաքննության անվտանգության սահմանված ցուցանիշների նկատմամբ», - ասված է ՍԱՊԾ հաղորդագրությունում: Տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծվող՝ 19480 կգ բրոյլեր սառեցված ճտի և 19800կգ հավի աղացած մսի խմբաքանակների ներմուծումն արգելվել է՝ քանի որ անվտանգության ցուցանիշներով սահմանված նորմերին չհամապատասխանելու պատճառով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |