ՀՀ նախագահ. Մեր խնդիրն է լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար 1 սեպտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ հղած իր ուղերձում: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում: Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը»: Նախարարը հայտարարել է, որ մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: «Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով»,-ասել է նա: Սերժ Սարգսյանը նշել է, որ դատելով միջազգային մրցույթներում մեր դպրոցականների արդյունքներից՝ մեր դպրոցի ցուցանիշները վատ չեն` դպրոցը մրցունակ է, բայց չպետք է բավարարվել եղածով, ուստի անհրաժեշտ է տարեցտարի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Հակառակ դեպքում մենք շատ հետ կմնանք զարգացող աշխարհից: «Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցում հնչել է առաջին զանգը: «Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի մոտ 40.000 երեխա, ինչը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- հայտնել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:Նա նաև նշել է, որ այս տարի կլինի ուսումնական պլանի փոփոխություն: Նախատեսվում է երկրորդ կիսամյակում բեռնաթափել 1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական ծանրաբեռնվածությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |