«Հայաստան Արցախ» հիմնադրամը հունիս-օգոստոսին $4.3 մլն-ի նպաստ է տրամադրել ՀՀ-ին և ԼՂ-ին

«Հայաստան Արցախ» հիմնադրամը հունիս-օգոստոսին $4.3 մլն-ի նպաստ է տրամադրել ՀՀ-ին և ԼՂ-ին

PanARMENIAN.Net - 2016-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքով եւ տասը ծովային արկղով։

Այս օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $3 միլիոն ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($1.4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($811.000), AmeriCares կազմակերպությունից ($620.000) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($146.000), տեղեկացնում է հիմնադրամի գրասենյակը։

Այս ժամանակաշրջանում արժեքավոր ապրանքներ են նվիրել նաև հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($777.000), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը ($181,000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($128.000), Project AGAPE ($103.000), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը ($111.000)։

Հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիւանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրաւորվածների խնամքի համար։

2015թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $18.5 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքով եւ 34 ծովային արկղով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $738.5 միլիոն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---