Հայաստանից 7 ամսում մոտ $98 մլն-ի ծխախոտ է արտահանվել 1 սեպտեմբերի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ում արտադրվել է ավելի քան 11.5 մլրդ հատ ծխախոտ: 2015 թվականի միևնույն ժամանակաշրջանի համեմատ ծխախոտի արտադրության աճը կազմել է 23%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծխախոտի արտադրության ծավալը կազմել է 66.365 մլրդ դրամ՝ մոտ $139 մլն, աճը 2015 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 13.6%: Արտադրված ծխախոտի ավելի քան 70%-ը սպառվել է ՀՀ-ից դուրս: Ընդհանուր արտահանումը կազմել է 46.630 մլրդ դրամ կամ ավելի քան $97.7 մլն՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի 41.631 մլրդ դրամի կամ մոտ $87.2 մլն դիմաց: Արտահանման աճը կազմել է մոտ 12%: ԱՊՀ-ին է բաժին ընկնում հայկական ծխախոտի արտահանման ընդամենը 5.6%-ը՝ 2.645 մլրդ դրամ: ԱՊՀ-ից դուրս է սպառվել համարյա 44 մլրդ դրամի հայկական ծխախոտեղեն: Սպառման հիմնական շուկան Իրաքն ու Սիրիան են: Կարդացեք նաև՝ Բարի գալուստ Իրաք. Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |