ԶԼՄ-ներ. ԵՄ-ն կես տարով կերկարացնի ՌԴ դեմ պատժամիջոցները![]() 1 սեպտեմբերի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կես տարով կերկարացնի պատժամիջոցները ՌԴ և արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացու և 37 կազմակերպության դեմ, որոնց ժամկետը սպառվում էր սեպտեմբերի 15-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը Բրատիսլավայում եվրոպական դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Սեպտեմբերի սկզբին պետք է տեղի ունենա ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: «Ակնկալվում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում կերկարացնեն ՌԴ և Ուկրաինայի համար կազմված սև ցուցակի տևողության ժամկետը: Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ շաբաթ»,-ասել է աղբյուրը: Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեմ պատժամիջոցների ցուցակը ընդլայնել է նաև Ուկրաինան: Ավելի վաղ ՌԴ դեմ պատժամիջոցները պաշտոնապես երկարացվեցին մինչև 2017-ի հունվարի 31-ը: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ընթերցեք նաև. «Կոմերսանտ». Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |