Պուտին. Ասադի հեռանալը պաշտոնից «ոչ այսօրվա գործ է, ոչ էլ վաղվա» 2 սեպտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված պաշտոնից հեռանալու կոչերին, հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել բնական փոփոխությունների Սիրիայի ներսում: «Երբ լսում ենք, որ Ասադը պետք է հեռանա, ինձ մոտ հարց է առաջանում. իսկ ի՞նչ հետևանքներ դա կունենա: Եվ ընդհանրապես, արդյո՞ք դա բխում է միջազգային իրավունքի նորմերից: Ավելի լավ չէ համբերությամբ լցվել ու, նպաստելով հասարակության կառուցվածքի փոփոխությանը, սպասել, թե ե՞րբ ներսում բնական փոփոխություններ տեղի կունենան»,-հայտարարել է ՌԴ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ դա տեղի չի ունենա «ոչ այսօր, ոչ էլ վաղը»: «Գուցե դա է քաղաքական իմաստությունը` խառնաշփոթից խուսափել, առաջ չընկնել, այլ աստիճանաբար գործը տանել դեպի կառուցողական փոփոխություններ, այդ դեպքում` հանրության քաղաքական համակարգում»,-ասել է Պուտինը, հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը հայտարարել էր, թե որքան շատ սատարի ՌԴ-ն Սիրիայի նախագահ Ասադին, այդքան բարդ կլինի հասնել քաղաքական կարգավորման այդ երկրում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |