WhatsApp-ն ու Messenger-ը չեն միավորվելու 3 սեպտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չի ծրագրում միավորել WhatsApp-ը և Messenger-ը մեկ արտադրանքի մեջ: Սոցկայքի հիմնադիրը գտնում է, որ սերվերները նախատեսված են շփման տարբեր ձևերի համար: Ցուկերբերգի կարծիքով՝ WhatsApp-ն օգտգագործվում է հարազատների հետ շփման համար, իսկ Messenger-ը օգտատերերը նախատեսում են օգտագործել ծանոթների հետ կապի համար, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը: «Դուք շատ մտերիմ չեք նրանց հետ, չգիտեք նրանց հեռախոսահամարները, այդ պատճառով էլ չեք շփվում WhatsApp-ով, բայց նրանց ծննդյան օրը ցանկանում եք շնորհավորել և հարցնել ինչպես են գործերը»,-պարզաբանել է Ցուկերբերգը: Օգոստոսի 25-ին սմարթֆոնների համար նախատեսված հայտնի WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ Facebook սոցցանցին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները:Դա նշանակում է, որ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան առավել թիրախային գովազդ տեսնել Facebook-ում, բայց ոչ հաղորդագրությունների փոխանակման բուն ծառայությունում: Այդ քայլը կարելի է գնահատել որպես փոքր, բայց զգալի տեղաշարժ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը մշտապես խոստանում է պաշտպանել իր ավելի քան 1 մլրդ օգտատերերի մասնավոր կյանքը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |