Թարիվերդիևի 85-ամյակին ցուցահանդես է բացվելու Մոսկվայում 3 սեպտեմբերի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինից մինչև վերջին ակնթարթ» խորագրով ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երաժշտական արվեստի կենտրոնական թանգարանում: Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան հայտնել է՝ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար ստեղծած երաժշտության վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր: Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ: Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտի, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |