Սինգապուրում աճում է Զիկա վիրուսով վարակվածների թիվը![]() 3 սեպտեմբերի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Զիկա վիրուսով վարակվելու ևս 38 դեպք է գրանցվել Սինգապուրում, ընդհանուր առմամբ վարակվածների քանակը հասնում է 189-ի: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները: Վարակվածների թվում 2 հղի կին կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սինգապուրի առողջապահության նախարարությունն օգոստոսի 27-ին հայտնեց Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է Զիկա վիրուսի փոխանցման դեպք` աշխարհի 67 երկրում: ԱՀԿ տվյալներով՝ 11 երկիր հայտարարել է մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման դեպքերի մասին: Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց: Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել: Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |