ՀՀ-ում մեքենաների վաճառքն աճել է 30%-ով 3 սեպտեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի հուլիսին ավտոմեքենաների առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 8.723 մլրդ դրամ, ինչը 29.5%-ով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը: Այս տարվա հունիսի համեմատ ոլորտում գրանցվել է 11.2% աճ: Ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով ՀՀ-ում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը կազմել է 43.939 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 12.5%-ով: 2015 թվականի առաջին 5 ամսում հանրապետությունում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշը կրճատվել էր մոտ 10.7%-ով: Կարդացեք նաև՝ Հայաստան մարդատար էլեկտրամեքենաների ներմուծումը 1 տարով կազատվի մաքսատուրքից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |