ՀՀ-ն բացատրություն է ակնկալում ՌԴ ԱԳՆ-ից քաղաքագետ Գրիգորյանի հարցով 6 սեպտեմբերի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մինչև 2030 թ. այցելելու արգելքն աննախադեպ է: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը: «Ցանկացած երկրի իրավունքն է առանց նույնիսկ որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել: Սակայն այս դեպքը արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել: Դա նախադեպային է: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ և սպասում ենք համապատասխան բացատրության», - լրագրողների հետ զրույցում նշել է Քոչարյանը: Ավելի վաղ Ստեփան Գրիգորյանը, հղում կատարելով փոխադարձության սկզբունքին, ասել էր, որ եթե Ռուսաստանը պատասխան չտա, կամ անհեթեթ պատասխան տա, ապա անհրաժեշտ է, որպեսզի համաձայն այդ սկզբունքի, Հայաստանն էլ ՌԴ որևէ հայտնի փորձագետի մուտքն արգելի Հայաստան: Նա նշել էր, որ Հայաստանում փոխնախարարի մակարդակով զբաղվում են այդ խնդրով, չնայած չգիտի, թե ինչ են մտածում անել: «Ես իշխանություններին դիմում եմ մեծ խնդրանքով՝ ճշտել սև ցուցակներ Ռուսաստանում կա՞, թե՞ ոչ»,-ասել է նա: Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: Նույն օրը Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |