Թուրքիան մեղադրում է քրդերին Սիրիայի հետ սահմանին պատի կառուցմանը խանգարելու մեջ

Թուրքիան մեղադրում է քրդերին Սիրիայի հետ սահմանին պատի կառուցմանը խանգարելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության անդամները փորձում են խանգարել թուրք-սիրիական սահմանին մոդուլային պատի կառուցմանը` հուզումներ հրահրելով Թուրքիային սահմանակից սիրիական գյուղերում: Այդ մասին հայտարարել է թուրքական Շանլիուրֆայի նահանգապետ Գյունգեր Ազիմ Թունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Կուսակցության ակտիվիստները տարբեր պատրվակներով հրահրում են Քոբանիի մերձակա շրջանների խաղաղ սիրիացիներին հակաթուրքական բողոքի ցույցեր կազմակերպել Թուրքական սահմանի մոտ: Նպատակը պատի կառուցմանը խանգարելն է, ասել է նահանգապետը:

Չնայած դրան աշխատանքները շարունակվում են: Ի պատասխան Թուրքիան խստացրել է անվտանգության միջոցները և արագացրել է պատի կառուցման աշխատանքները, որի մի մասն արդեն պատրաստ է և հագեցած գիշերային տեսանելիության սարքերով ու տեսախցիկներով:

Թունը նաև հայտնել է, որ դա զրկում է քրդերին ապօրինաբար թուրքական տարածք անցնելու հնարավորությունից:

Կառուցվող բետոնե պատի երկարությունը կկազմի 239 կմ: Սիրիայի հետ սահմանին Թուրքիան նաև այլ միջոցներ է ձեռնարկում` խրամատներ են փորվում, դիտակետեր են տեղադրվում: Լրացուցիչ անձնակազմ է տեղակայվել, արագ արձագանքման ուժեր: 183 կմ երկարությամբ սահմանի հատվածում փշալարեր են տեղադրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---