«Արամյանց» բժշկական կենտրոնը նույնպես նվազեցրել է սրտի ստենտավորման գները

«Արամյանց» բժշկական կենտրոնը նույնպես նվազեցրել է սրտի ստենտավորման գները

PanARMENIAN.Net - «Արամյանց» բժշկական կենտրոնը, միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին, նվազեցրել է սրտի ստենտավորման գները: Բուժկենտրոնից հայտնել են, որ եթե նախկինում մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կազմում էր 1 900 000 դրամ, ապա այժմ այն կարժենա 1 100 000 դրամ:

Բացի այդ, կորոնոգրաֆիայի հետ միասին ստենտավորումը եթե նախկինում արժեր 2 300 000, ապա այսուհետ հնարավոր կլինի այն իրականացնել 1 200 000 դրամով, հաղորդում է «Երկիրը»:

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչինարդեն իսկ միացել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը,Գյումրիի ու «Աստղիկ» բժշկական կենտրոնները:

Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:

Կարդացեք նաև՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցը ևս նվազեցրել է սրտի ստենտավորման գները

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---