Ռուսաստանը հնարավոր է հյուրընկալի «Եվրատեսիլ-2017»-ը Ուկրաինայի փոխարեն![]() 8 սեպտեմբերի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կարող է անցկացվել Ռուսաստանում, եթե մինչև հոկտեմբերի սկիզբ Ուկրաինան չորոշի, թե մրցույթը որ քաղաքում է անցկացվելու: Ուկրաինայի հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունից հայտնել էին մամուլի ասուլիսը հետաձգելու մասին, որի ընթացքում պետք է հայտարարվեր, թե որ քաղաքում է անցկացվելու «Եվրատեսիլ-2017»-ը: Մրցութային հանձնաժողովը դա բացատրել էր ֆինանսական բնույթի խնդիրների առաջացման պատճառով, «Իզվեստիա»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ եթե մինչև հոկտեմբերի սկիզբը Կիևի իշխանությունները չհստակեցնեն, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, ֆինանսավորման աղբյուրները, միջոցառման անցկացման իրավունքը կարող է անցնել այլ երկրի: «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր երկրում: Մրցույթում երկրորդ տեղը գրաված Ավստրալիան մասնակցում է մրցույթի կազմակերպչական աշխատանքներին, սակայն մրցույթը պետք է անցկացվի եվրոպական տարածքում: Ըստ կանոնների, մրցույթը կարող է անցկացվի Ռուսաստանում, քանի որ այդ երկիրը զբաղեցրել է երրորդ տեղը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |