Ստոլտենբերգ. ՌԴ հետ ՆԱՏՕ-ի գործակցության միակ ուղղությունը քաղաքականն է![]() 8 սեպտեմբերի 2016 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ բացառապես քաղաքական երկխոսություն է վարում` այլ ուղղություններ համագործակցության համար չկան: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում ընթացող «Եվրոպայի փոփոխական աշխարհառազմավարական լանդշաֆտը» խորագրով խորհրադաժողովում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ըստ նրա, գործակցության բոլոր մյուս տեսակները դադարեցվել են 2014-ին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Ստոլտենբերգը նշել է, որ միակ մեխանիզմը, որը շարունակում է աշխատել, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն է: Նա կարևորել է հաղորդակցության այդ տեսակի պահպանումը: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Վրաստանում մասնակցում է սեպտեմբերի 7-8-ը ընթացող ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: ՆԱՏՕ-ի պատվիրակության առաջին այցը Վրաստան տեղի է ունեղել 2008-ին: Սեպտեմբերի 7-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» անդամ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարեց, որ կողմ է Վրաստանում ամերիկյան ռազմակայանի տեղակայմանը: Նա գտնում է, որ դա կենսական նշանակություն ունի երկրի համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |