Գործադիրը կրկին տեղափոխել է աշխատանքային օրը՝ սեպտեմբերի 17-ից՝ ամսի 24-ի

Գործադիրը կրկին տեղափոխել է աշխատանքային օրը՝ սեպտեմբերի 17-ից՝ ամսի 24-ի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում հաստատել էր որոշման նախագիծ, համաձայն որի 2016-ի սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է լինելու, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու 2016-ի սեպտեմբերի 17-ը (շաբաթ օր): Սակայն այսօր՝ սեպտեմբերի 8-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել, համաձայն օրի սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ դրան նախորդող շաբաթ օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ապա մի շարք քննարկումների արդյունքում առաջարկվում է աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ից տեղափոխել սեպտեմբերի 24, գրում է Panorama.am-ը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---