4 ամսում Երևանի կենդանաբանական այգի է այցելել 236.000 մարդ

4 ամսում Երևանի կենդանաբանական այգի է այցելել 236.000 մարդ

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգին անցած 4 ամսվա ընթացքում ունեցել է 236.000 այցելու, որից 65.000-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին. այդ օրն այգու մուտքը եղել է անվճար:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:

Նախորդ դարի 40-ական թվականներին հիմնված Երևանի կենդանաբանական այգին 2015-ին վերանորոգվեց, արդիականացվեց ու վերաբացվեց: Կառուցվել են ձիարշավարան, արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել են այգու խաղահրապարակները։ Բազմապատիկ մեծացվել են վագրերի ազատավանդակները:

Կարդացեք նաև՝ Երևանի «վիրահատված թոքերը». Մայրաքաղաքի բարեկարգված ու վերաբացված այգիները

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---