ՀՀ-ն 2016-ի առաջին կիսամյակն ամփոփել է 2,8 % տնտեսական աճով. Դա լավագույն ցուցանիշն է ԵՏՄ-ում 8 սեպտեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-ի առաջին կիսամյակն ամփոփել է 2,8 % տնտեսական աճով: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵՏՄ երկրների շրջանում: Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքի տվյալները, Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 4,2 մլրդ դոլար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության տնտեսական աճը առաջին եռամսյակում կազմել է 4,5 տոկոս, իսկ երկրորդ կիսամյակում դանդաղել է և կազմել 1,5 տոկոս: Պետական բյուջեի համաձայն, 2016-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: ԵՏՀ-ի տվյալներով, հունվար-հունիս ամիսներին տնտեսական աճ գրանցվել է միայն Հայաստանում և Ղազախստանում: Այդպես, Ղազախստանի ՀՆԱ-ի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0,1 տոկոս, իսկ Ռուսաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում գրանցվել է համապատասխանաբար 0,9, 2,5, 2,3 տոկոսանոց անկում: Ընդհանուր առմամբ, 2016-ի հունվար-հունիս ամիսներին, 2015 թ. համարժեք ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ-ում ՀՆԱ-ի աճը նվազել է 0,8 տոկոսով: ՎԶԵԲ-ի կանխատեսման համաձայն, Հայաստանում 2016-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 2,6 տոկոս, Ղազախստանում` 0,2 տոկոս, Ղրղըզստանում` 1,5 տոկոս, իսկ Ռուսաստանում և Բելառուսում կանխատեսվում է հանապատասխանաբար 1 և 1,9 տոկոսանոց անկում: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. մայիսի 24-ին և ուժի մեջ մտել 2015 թ. ոհւնվարի 1-ից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |