Հայոց ցեղասպանությունը բաց վերք է, այլ ոչ թե Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց

PanARMENIAN.Net - «Վարչապետ Էրդողանն ու իր Ադրարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) իրենց կրոնական հանդուրժողականության եւ արդար կառավարման սկզբունքները կյանքի կոչելու հնարավերություն ունեն»,- այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցարույցում ասել է Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Սակայն, ըստ նրա, թուրքական կառավարությունը հետեւում է ավանդական ազգայնամոլական քաղաքականությանը, մեղադրելով ուրիշ մարդկանց եւ խմբերին` իրականությունից շեղելու նպատակով: «Հայոց ցեղասպանությունը բաց վերք է. մենք դրա մասին չենք խոսում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ընդհակառակը, մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, եթե ցանկանում է անկեղծ լինել իր ժողովրդի հետ եւ նրան տանել դեպի առավել լավ ապագա: Վերջերս Թուրքիան համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ է արել հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրական դիրքորոշումից շեղելու համար: Մենք Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի (Turkish Armenian Reconciliation Commission, TARC) երեքամյա աշխատանքի փորձ ունենք, սակայն Թուրքիան չի ընդունել շահագրգիռ կառավարությունների հանձնարարականները. այդ սխալը բացասական կազդի Թուրքիայի վրա»,- ասել է Գրիգորյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---