Ադրբեջանը կարող է հայտնվել WADA-ի «սև ցուցակում». Պահանջներին չի համապատասխանում![]() 8 սեպտեմբերի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին Ադրբեջանը, ինչպես նաև Բրազիլիան և Գվատեմալան, կարող են պաշտոնապես հայտարարվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջներին չհամապատասխանող երկրներ: Այդ մասին հայտարարվել է կանադական Մոնրեալում ընթացող WADA-ի անկախ կոմիտեի նիստում: Ավելի վաղ հայտնի դաևձավ, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է որակազրկվել 1 տարով: Որակազրկման սպառնալիք առաջացավ, երբ ևս մեկ ադրբեջանցի ծանրորդի արյան մեջ հայտնաբերվեցին խթանիչի հետքեր: Ադրբեջանը, Բրազիլիան և Գվատեմալան այս պահի դրությամբ չեն համապատասխանում WADA-ի 2015-ի կանոնադրության պահանջներին, հայտնում է Haqqin.az-ը Insidethegames-ի վրա հղումով: «Եթե այդ հարցերն այդպես էլ չլուծվեն, կոմիտեն խորհուրդ կտա վերոնշյալ երկրներն ընդգրկել պահանջներին չհամապատասխանողների ցանկում»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել նաև Ակադեմիական թիավարության միջազգային ֆեդերացիան, երբ հայտնի է դարձել, որ 2015-ին Ադրբեջանի թիավարության ազգային ֆեդերացիան միայն 2 անգամ է մարզիկների կողմից խթանիչների օգտագործման ստուգում անցկացրել: «Ադրբեջանի պաշտոնյաներն այն ժամանակ հայտարարեցին, որ միջոցներ չունեն ստուգումների համար, քանի որ բյուջեն ամբողջությամբ ծախսել են Եվրոպական խաղերի կազմակերպման վրա»,-գրում է Insidethegames-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում: Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |