ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը

«Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. ՀՀ կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- գրված է նախագահի հրամանագրում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պիտի ստանա ԱԺ համաձայնությունը:

Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

Կարեն Կարապետյան. Մոտ ժամանակներս երկրի զարգացման երկփուլ ծրագիր կներկայացվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---