Պայթյուններ Բաղդադում. 40 զոհ կա10 սեպտեմբերի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Բաղդադում` առևտրի կենտրոնի հարևանությամբ: Զոհերի թիվը հասնում է 40-ի, վիրավորվել է 60 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 12 զոհի և 40 վիրավորի մասին: Պայթուցիկով լցոնված ավտոմեքենան պայթել է սեպտեմբերի 9-ին Բաղդադի արևելյան հատվածում գտնվող առևտրի կենտրոնի մոտ: Եվս մեկ պայթյուն է որոտացել մեքենայի կայանատեղիի մոտ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Օգոստոսի 29-ին մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք խլեց: Քերբելան Սիրիայի հետ սահմանին է, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորության վրա: Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |