Սոչիում Ա-320 ինքնաթիռի աղետի զոհերի հիշտակաին նվիրված հուշարձան է կանգնեցվել 4 մայիսի 2007 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Սոչիում Ա-320 ինքնաթիռի ավիավթարի մեկամյա տարելիցի կապակցությամբ այդ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել: Հայկական Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում տեղադրված հուշարձանը օրհնել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնրոդ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը: Սոչիի սգո արարողությանը մասնակցելու համար Հայաստանից հատուկ ավիաչվերթով ժամանել է զոհվածների մոտ 40 հարազատ: Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են Հարավային դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, Սոչիի քաղաքագլուխ Վիկտոր Կոլոդյաժնին, Ռուսաստանի Հայերի Միության Սոչիի բաժնի ղեկավար Հակոբ Կոչկանյանը: Աղետի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին ժամանել նաեւ մի քանի հազար սոչինցիներ եւ կուրորտի հյուրեր, հայտնում է «Ինտերֆաքսը»:Սգո արարողության ավարտից հետո մասնակիցները մոտորանավով դուրս են եկել Սեւ ծով` դեպի ողբերգության վայրը, ծաղկեպսակներ են իջեցրել ջուրը: Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երեւան-Սոչի չվերթը, Ադլերին մոտենալիս անկում է ապրել ջուրը: Ինքնաթիռում եղած բոլոր 113 հոգին, այդ թվում 105 ուղեվորներն ու անձնակազմի 8 անդամները, մահացել են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |