Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ ՀՀՊ տեղակայման մասին. Մենք ավելի էական խնդիրներ ունենք

PanARMENIAN.Net - Վրաստանը չի մասնակցում որեւ է քննարկման իր տարածքում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ, ԱՄՆ ՀՀՊ համակարգի հարցերով Վրաստանի դիրքորոշումը ճշտել է երկրի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին:



Մայիսի 2-ին Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է դիտարկել իր տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի տեղակայման հնարավորությունը: «Եթե ամերիկացիները մեզ դիմեն նման խնդրանքով, մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցել»,- թերթը մեջբերել է նախարարի խոսքերը: Ավելի վաղ Կովկասում ՀՀՊ համակարգի ռադիոտեղորոշիչներ տեղադրելու ԱՄՆ-ի ցանկության մասին հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը:



Ուրբաթ օրը տարածած պաշտոնական հայտարարության մեջ Բեժուաշվիլին նշել է. «Ցանկանում եմ ցրել Financial Times թերթում լույս տեսած իմ հայտարարությունների վերաբերյալ թյուրիմացություններն ու տարբեր մեկնաբանությունները, որոնք սխալ են հասկացվել: Իմ հարցազրույցում ես ընդգծել եմ, որ Վրաստանում նման համակարգի տեղակայման մասին որեւէ բանակցություն չի տարվում եւ նման բանակցություններ չեն ծրագրվում: Հետեւաբար, մենք չենք մասնակցում այս հարցով որեւէ քննարկման»,- ասվում է Բեժուաշվիլու հայտարարության մեջ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ «այս հարցի ցանկացած շահարկում հակաարդյունավետ է»:



«Մենք շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք: Մենք, որպես միջազգային հանրության պատասխանատու դաշնակից եւ անդամ, մեր ներկա եւ ապագա խպնդիրն ենք համարում ժողովրդավարական բարեփոխումների խորացումն ու ընդլայնումը»,- նշում է Բեժուաշվիլին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---